Ծնվել է 1974 թ․ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ։
1981-1991 թթ․ սովորել է Սիսիանի N2 միջնակարգ դպրոցում։ 1991թ․-ին ընդունվել, ապա 1996 թ․-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։
Աշխատանքային կենսագրություն-
Ուսանողական տարիներից աշխատել է Սիսիանի «Որոտան» թերթում, Հանրային ռադիոյում, «Հայ զինվոր» թերթում։
1996թ-ից եղել է «Սիսիանը և մենք» հեռուստաստուդիայի հիմնադիր տնօրենը, համատեղությամբ նաև աշխատել է Սիսիանի N2 դպրոցում, դասավանդել է հայոց լեզու և գրականություն, «Մարդու իրավունքներ», նաև՝ «Տաթև» համալսարանում՝ հայ ժողովրդական բանահյուսություն և գեղագիտություն։
2000թ-ից աշխատանքի է անցել « Սյունյաց աշխարհ» մարզային թերթում՝ որպես գլխավոր խմբագիր։
2001-2004թթ․ աշխատել է IFES (Ընտրական համակարգերի միջազագին հաստատություն) Սյունիքի մարզային գրասենյակի համակարգող և քաղաքացիական կրթության ուսուցանող։
2003թ-ից նույն կազմակերպության Երևանի գրասենյակում աշխատել է որպես հանրային կապերի պատասխանատու։
2008թ-ից աշխատանքի է անցել Կրթության Ազգային ինստիտուտի «Մասնագիտական ուսուցման և զարգացման ազգային կենտրոնում» (ՄԿՈՒԶԱԿ) որպես զարգացման ծրագրերի բաժնի պետ։
2015 թ-ին՝ «ԱՅԲ» դպրոցում՝ որպես ուսումնական գործընթացի համակարգող։
2018 թ․ օգոստոսի նշանակվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։
Վերապատրաստումներ-
Հեռուստալրագրություն (Internews Armenia, 1998-2000),
Հայաստանի Սահմանադրական Իրավաշտպան Կենտրոն ( ՀՍԻԿ, Վանաձոր, 1996)․ որակավորումը՝ «Մարդու իրավունքներ» առարակայի դասավանդող ուսուցիչ,
«Կառավարում և առաջնորդություն» (USDA․1996)
«Կոնֆլիկտային իրավիճակներ և լուծման ուղիներ» (AED, 2002)
«Ընտրական օրենսգիրքը և համակարգը Հայաստանում» (Training for trainers, IFES Armenia, 2002)
«Ընտրական օրենսգիրքը և համակարգը Հայաստանում» (Բրիջ ծրագիր, IDHR, 2005)
Ուսումնա-աշխատանքային այց Չեխիայի Հանրապետություն՝ նախնական (արհեստագոր
ծական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում' փորձի ուսումնասիրման նպատակով USAID, 2008)
2017թ․ ընտրվել է որպես Երևան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» դաշինքի համամասնական ցուցակով ։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Հեռ. (374 15) 20-30-51
էլ.փոստ'nara.hovhannisyan@eib.gov.am